Շատ դեպքերում դանդաղ նյութափոխանակությունը ժառանգական գործոն կամ հիվանդությունների հետեւանք չէ, այլ` ոչ ճիշտ սննդակարգի հետեւանք։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Սվետլանա Ֆուսը (Ռուսաստան)։

Ըստ նրա՝ նյութափոխանակության խանգարումների 7 հիմնական պատճառ կա.

  • նախաճաշի բացառում,
  • հեղուկի անբավարար ընդունում,
  • անկանոն սննդի ընդունում,
  • ուտելիքի չափից մեծ չափաբաժիններ,
  • ընթրիքը` որպես հիմնական սննդընդունում,
  • ոչ լիարժեք քուն,
  • սթրես: Այսպիսի խնդիրներ ունեցող մարդկանց մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգում ավելի շատ բանջարեղեն, ձավարեղեն եւ մրգեր ավելացնել։ Հենց այս մթերքները պետք է կազմեն սննդակարգի երկու երրորդը։ «Սրանք աղիների նորմալ աշխատանքի, օրգանիզմի դետոքսիկացման լավագույն օգնականներն ու հանքանյութերի, վիտամինների եւ մանրաթելերի կարեւոր աղբյուրն են»,- ասել է մասնագետը։ Նա նաև խորհուրդ է տալիս ավելի շատ ջուր խմել եւ, հնարավորության դեպքում, կրճատել քաղցրավենիքը, օսլա պարունակող մթերքները, արագ սնունդը եւ պոլուֆաբրիկատները: Նրա խոսքով՝ ուտելուց հետո հագեցվածության զգացումը պետք է տեւի մոտ 4 ժամ, իսկ օրական սննընդունումների քանակը պետք է լինի 3-4։ Դա թույլ կտա կխուսափի սաստիկ քաղցից եւ, որպես հետեւանք, չափից շատ ուտելուց։