Խնձորը պարունակում է բազմաթիվ վիտամիններ եւ սննդարար նյութեր, սակայն մեծ քանակությամբ խնձոր ուտելը կարող է վնասել օրգանիզմին։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Նադեժդա Ցապկինան (Ռուսաստան)։
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ խնձորը պարունակում է A, C, B1, B2, PP եւ E վիտամիններ, մագնեզիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ, ինչպես նաեւ կալիում, կալցիում եւ ցինկ։ Խնձորը նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, բարելավում է հիշողությունը, ամրացնում է իմունիտետը եւ բարելավում անոթների առաձգականությունը։ Նաեւ B խմբի վիտամինների շնորհիվ միրգը պահպանում է նյարդային համակարգի առողջությունը։
Մասնագետի խոսքով՝ մեծ քանակությամբ խնձոր ուտելը կարող է վնասել ատամների էմալը եւ կարիես առաջացնել։
«Ցիանիդը թույն է, որը պարունակվում է խնձորի սերմերում, ուստի ավելի լավ է այն ուտել առանց սերմերի»,- ասել է սննդաբանը։
Նրա խոսքով՝ մարդու օրգանիզմը կարող է դիմանալ հաղթահարել քիչ քանակությամբ ցիանիդը, սակայն դրա չափից մեծ չափաբաժինը կարող է վնասակար լինել։
Մասնագետը խորհուրդ է տալիս օրական ուտել 2 միջին չափի խնձորից ոչ ավելի։ Խնձոր ընտրելիս խորհուրդ է տրվում նախապատվություն տալ կանաչին։






