Կորոնավիրուսի oմիկրոն շտամով վարակման առաջին 8 ախտանշանները կարող են հայտնվել վարակված անձի հետ շփումից հետո առաջին 2 օրվա ընթացքում։ Այս մասին, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Աֆրիկայի բժիշկների ստացած տվյալները, գրում է Express թերթը։ Կորոնավիրուսի օմիկրոն շտամի ամենավաղ ախտանշաններն են.

  • կոկորդի ցավ,
  • մեջքի ցավ,
  • քթի փակվածություն,
  • գլխացավ,
  • հոգնածություն,
  • փռշտալ,
  • գիշերային քրտնարտադրություն
  • մարմնի ցավեր:

Հարավաֆրիկյան Discovery Health ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Ռայան Ռոաչի խոսքով՝ օմիկրոնով վարակման առաջին ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս առաջին երեք օրվա ընթացքում։ Սակայն որոշ դեպքերում այդ ախտանիշները կարող են հայտնվել վարակվելուց 14 օր անց:

Եթե ​​այս ախտանիշները հայտնաբերվեն, խորհուրդ է տրվում 10 օր ինքնամեկուսացվել եւ վարակի ախտորոշման թեստ հանձնել: