Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվածից վարակը վերցնելու վտանգը մոտ 100 տոկոսով բարձրանում է այն մարդկանց համար, ովքեր շփվում են դիմակ չկրող վարակվածի հետ։ Այս մասին նախազգուշացնում են ճապոնական ֆիզիկաքիմիական հետազոտությունների RIKEN ԳՀԻ գիտնականները, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մասնագետները «Ֆուգակու» գերհամակարգչով մոդելավորել են հավանականությունները եւ եկել այն եզրահանգման, որ վարակումը գրեթե անխուսափելի է, եթե մարդը 15 րոպե շփվել է դիմակ չկրող հիվանդի հետ։

Ընդ որում, եթե օմիկրոնով վարակված մարդը դիմակով լինի, իսկ նրա զրուցակիցը՝ ավելի քան մեկ մետր հեռավորության վրա, վերջինի վարակման հավանականությունը մոտ կլինի զրոյին։