Ճապոնիայի Յամանասի համալսարանի գիտնականները անսպասելի կապ են գտել փոքր երեխաների մոտ աուտիզմի զարգացման եւ հեռուստացույց դիտելու միջեւ:
Գիտնականները նկատել են, որ այն երեխաները, ովքեր օրական առնվազն երկու ժամ հեռուստացույց են դիտում, 3,5 անգամ ավելի հաճախ են բախվում աուտիզմով հիվանդանալու հավանականության հետ 3 տարեկան հասակում:
Հետաքրքիր է, որ տղաների մոտ աուտիզմով հիվանդանալու վտանգը մեծացել է ուղիղ համեմատական այն ժամանակին, որը նրանք ծախսել են հեռուստատեսային հաղորդումներ դիտելու համար: Ընդ որում, աղջիկների մոտ դիտարկման ժամանակ նման կապ չի հաստատվել։
Այս տվյալները, ըստ գիտնականների, հիմք են տալիս ենթադրելու, որ հեռուստացույցը կարող է բացասական ազդեցություն ունենալ փոքր երեխաների վրա։






