Կորոնավիրուսն առանձնահատուկ վտանգ է ներկայացնում տարեցների համար, եւ BMJ ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը հաստատում է դա: COVID-19-ից հետո յուրաքանչյուր երրորդ տարեց մարդու մոտ նոր հիվանդություններ են հայտնաբերվում։ 

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ Optum Labs հետազոտական ​​ընկերության մասնագետներն ուսումնասիրել են 65 տարեկանից բարձր 133 000 հիվանդի բժշկական ապահովագրությունը։ Նրանցից յուրաքանչյուրի մոտ COVID-19 ախտորոշվել է 2020 թվականին։    

Գիտնականները կենտրոնացել են տարբեր հիվանդությունների վրա, որոնք սկզբում ախտորոշվել են 3 շաբաթ անց, իսկ ավելի ուշ՝ COVID-19-ից կամ այլ վարակներից հետո: Կորոնավիրուսով վարակվածների  խմբում մասնակիցների 32 տոկոսը ստիպված է եղել դիմել բժշկի։ Սա 11 տոկոսով ավել է՝ համեմատած այլ շնչառական վարակներով վարակվածների հետ։

Ամենից հաճախ՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո տարեցները բողոքել են շնչառական անբավարարությունից, հոգնածությունից, արյան բարձր ճնշումից, սրտի ռիթմի խանգարումներից եւ հիշողության խնդիրներից։ Այս խմբի այլ տարածված ախտանիշներ են եղել երիկամների վնասը, շաքարախտը, անեմիան, հիպերկոագուլյացիան, տարբեր հոգեբանական եւ նյարդաբանական խանգարումներ, ներառյալ կաթվածն ու թուլամտությունը։