Վաղ դաշտանադադարը կարող է դեմենցիայի զարգացման վրա ազդող պատճառներից մեկը լինել: Այսպիսի եզրակացության են եկել Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի մասնագետները։

Ըստ EurekAlert!-ի՝ գիտնականները վերլուծել են 153 291 կանանց տվյալները, որոնց միջին տարիքը 60-ն է եղել։ Պարզվել է, որ այն կանայք, ում դաշտանադադարը մինչեւ 40 տարեկանն է սկսվել, 35 տոկոսով ավելի հաճախ են բախվել դեմենցիայի: Մինչեւ 45 տարեկանը դաշտանադադար ունեցած պացիենտների մոտ մինչեւ 65 տարեկանը դեմենցիայի զարգացման հավանականությունը 1,3 անգամ ավելի շատ է եղել: Իսկ այն կանայք, ում դաշտանադադարը 52 տարեկանում կամ ավելի բարձր տարիքում է սկսվել, դեմենցիայի նույն ռիսկն են ունեցել, ինչ 50-51 տարեկանում (որը համարվում է դաշտանադադարի միջին տարիք) դաշտանադադար ունեցած կանայք։

Գիտնականների կարծիքով, նշված տվյալները պետք է հաշվի առնել դեմենցիայի կանխարգելման համար եւ այս հիվանդության դեմ պայքարի ավելի արդյունավետ ռազմավարություններ կառուցել։