Հակաօքսիդանտներ, պեկտին եւ օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող մթերքները բարերար ազդեցություն են ունենում լյարդի վրա, հավաստիացրել է գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ Իրինա Ուչուրովան (Ռուսաստան)։

Ինչպես տեղեկացրել է «Դոկտոր Պիտեր»-ը, լյարդը, ըստ մասնագետի, պատասխանատու է օրգանիզմը անպետք, պոտենցիալ առումով թունավոր նյութերից մաքրելու, ինչպես նաեւ խոլեստերինի եւ լեղու արտադրության համար, որի օգնությամբ մարմինը տրոհում եւ յուրացնում է ճարպերը։

Ինչպես հայտնի է, լյարդն ունի հյուսվածքները վերականգնելու հատկություն, բայց այդ ֆունկցիան կարող է տուժել, եթե մարդը վնասակար սովորություններ ունի։

Լյարդի առողջության վրա դրական ազդեցություն գործող մթերքներից մասնագետը խորհուրդ է տվել օգտագործել այն կանաչիները, որոնք պարունակում են հակաօքսիդանտներ, պեկտին։ Դրանք դետոքսի ազդեցություն են ունենում։ Մասնագետը խորհուրդ է տվել օգտագործել նաեւ բջջանյութի բարձր մակարդակ ունեցող մթերքներ, որոնք նպաստում են օրգանիզմից վնասակար նյութերի հեռացմանը, ինչպես նաեւ բուսայուղեր, որոնք լեղին դուրս մղելու ազդեցություն ունեն։