COVID-19 տարածների մոտ ցավային զգացողությունը կարող է բացատրվել ողնուղեղի նեյրոնների աշխատանքի խանգարումներով։ Այս մասին հայտնում է Medical Xpress-ը՝ հղում անելով Դեղագիտության եւ փորձարարական թերապիայի ամերիկյան միության (ASPET) մամուլի ծառայությանը։
Գիտնականները վերլուծել են գեների որոշակի խմբի ակտիվությունը համստերների ողնուղեղի եւ գլխուղեղի նեյրոններում։ Նրանք նաեւ նմանատիպ չափումներ են կատարել գրիպով հիվանդ կենդանիների մոտ: Փորձարարական առարկաների երկու խմբերի հետագա համեմատությունը ցույց է տվել, որ SARS-CoV-2-ի ներթափանցումից հետո երկարատեւ պաթոլոգիաներ են զարգանում ողնուղեղի բջիջների աշխատանքում, որը պատասխանատու է ուղեղին ցավի ազդանշաններ փոխանցելու համար:
Գիտնականների կարծիքով՝ ազդանշանային մոլեկուլները՝ ILF3 սպիտակուցները, պատասխանատու են եղել բջիջների աշխատանքում խափանման համա։ Բժիշկները՝ բացահայտելով այս օրինաչափությունը, համստերներին դեղամիջոց են ներարկել, որն արգելափակել է ILF3-ի արտադրությունը:
Պարզվել է, որ նյութն ամբողջությամբ ճնշել է քրոնիկական ցավը փորձարկվողների մոտ։ Հետագա ուսումնասիրություններում փորձագետները նախատեսում են նմանատիպ փորձեր անցկացնել ավելի մեծ կենդանիների եւ հետքովիդային համախտանիշով տառապող մարդկանց վրա։






