Սովելը նիհարելու ամենավնասակար միջոցն է, կարծում է սննդաբան Մարգարիտա Կորոլյովան (Ռուսաստան):

«Մոսկվա 24»-ի փոխանցմամբ՝ սովելու ազդեցությունը, ըստ փորձագետի, կարճատեւ է, եւ կորցրած կիլոգրամներն արագ վերադարնում են, երբ մարդը նորից սկսում է ուտել։ Ավելին, կա լրացուցիչ քաշ հավաքելու վտանգ։

«Մարդը ցանկանում է վերադառնալ իր սիրելի ուտելիքներին, նա սկսում է նախապատվությունը տալ ավելորդ քանակությամբ ածխաջրեր պարունակող սննդին, բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքներին, եւ եթե օրգանիզմում արդեն նյութափոխանակության խանգարումներ կան, դա կարող է ոչ միայն քաշի ավելացման հանգեցնել, այլ նաեւ՝ 2-րդ տիպի շաքարախտի»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ սովելուց հետո մեծանում է սրտի եւ անոթային հիվանդությունների, ինչպես նաեւ քաղցկեղի առաջացման վտանգը։ Կորոլյովան նշել է, որ ճարպային հյուսվածքի ավելցուկային ճարպը գործոն է ճարպային բջիջների եւ ճարպային հյուսվածքի բաղադրության մեջ պրոբորբոքային բաղադրիչների կամ պրոբորբոքային ցիտոկինների ձեւավորման համար: Իսկ սթրեսի ֆոնին կորտիզոլի բարձր մակարդակի դեպքում օրգանիզմում կարող են ավելորդ գործընթացներ սկսվել:

Մասնագետը խորհուրդ է տալիս առաջին հերթին նիհարել՝ փոխելով ապրելակերպն ու սննդընդունման համակարգը։

«Միայն հաճախակի սննընդունման եւ օրգանիզմում նյութափոխանակության գործընթացների պահպանման համար անհրաժեշտ բաղադրիչների՝ սպիտակուցների, ճարպերի, կենսաբանորեն ակտիվ բաղադրիչների, ֆերմենտների եւ այլ նյութերի կանոնավոր առկայության դեպքում կարող ենք ազատվել ավելորդ կիլոգրամներից»,- նշել է սննդաբանը: