Ձուն, կաթը եւ թունա ձուկը համարվում են օգտակար մթերքներ, սակայն դրանց չափից ավելի օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Օլեգ Իրիշկինը։
«Москва 24»-ի հաղորդմամբ՝ օրական պետք է ուտել 2 ձվից ոչ ավել, քանի որ բացի սպիտակուցներից եւ էական ամինաթթուներից՝ դրանք պարունակում են հագեցած ճարպեր։ Դրանք վտանգավոր են, քանի որ կարող են հանգեցնել արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեինների՝ այսպես կոչված «վատ խոլեստերին»։
Մասնագետի կարծիքով՝ անառողջ ճարպերի պատճառով կաթը կարող է վտանգ ներկայացնել նաեւ առողջության համար։ Նա խորհուրդ է տալիս ցածր յուղայնությամբ կաթ խմել։ Լավագույն տարբերակը, ըստ նրա, այն է, երբ ճարպի մասնաբաժինը կազմում է 2,5 տոկոս։
«Երկրորդ վնասակարությունը կաթի քանակն է։ Երրորդ խնդիրը կաթնաշաքարն է։ Շատերը չեն մարսում կաթնաշաքարը, իսկ երբ կաթ են խմում, զգում են փքվածություն»,-ասել է սննդաբանը։
Ինչ վերաբերում է թունա ձկանը, Իրիշկինի խոսքով, այն պետք է սահմանափակել դրա մեջ պարունակվող սնդիկի պատճառով։ Մասնագետը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ ոչ թե այս ձկանը, այլ ծովատառեխին, վարդագույն սաղմոնին կամ կոհո սաղմոնին։






