Որոշ մթերքներ կարող են օգնել հոդերի վերականգնմանը վնասվածքներից հետո, հավաստիացրել է սննդաբան, նուտրիցիոլոգ եւ էնդոկրինոլոգ Ալեքսեյ Կալինչեւը (Ռուսաստան)։
«АиФ»-ի հարցազրույցում մասնագետը նշել է, որ հոդերի առողջության համար լավագույն միջոց են կենդանիների եւ ձկների կաշին, կռճիկները եւ ջլերը։
«Դրանք հարուստ են գլյուկոզամինով եւ խոնդրոիտինով, որոնք միացնող հյուսվածքի բնական բաղադրիչներ են, նպաստում են հոդերի ամրությանն ու առաձգականությանը»,- ասել է Ալեքսեյ Կալինչեւը։
Էնդոկրինոլոգը նաեւ խորհուրդ է տվել սննդաբաժնում ներառել օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքներ։ Դրանցից են յուղոտ ձուկն ու ծովամթերքները։
Խորհուրդ է տրվել նաեւ ավելի շատ օգտագործել կալցիումի (որը հայտնի է որպես շինանյութ ոսկրերի համար) բարձր պարունակությամբ սպիտակուցային սննդամթերքներ։
«Որպեսզի կալցիումը հենց այնպես՝ «տարանցելով» չանցնի օրգանիզմով, հարկավոր է բավական քանակությամբ վիտամին D ընդունել, որն օգնում է, որպեսզի կալցիումը յուրացվի։ Այն պարունակվում է նաեւ ծովամթերքներում, ձվի դեղնուցում»,- ասել Կալինչեւը։
Իսկ լոբով, ոսպով, ոլոռով եւ այլ լոբազգիներով բժիշկը խորհուրդ է տվել չհրապուրվել, քանի որ դրանք խանգարում են կալցիումի յուրացմանը։ Հոդերի գլխավոր թշնամիներից մեկը փորձագետն անվանել է աղը, որն առաջ է բերում այտուցվածություն եւ շարժումների կաշկանդվածություն։






