Eat This, Not That պարբերականը թվարկել է առաջին հայացքից աննկատ թվացող որոշ սովորություններ, որոնք նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն, եւ որոնցից հրաժարվելը կօգնի նիհարել։
ԶԼՄ-ի նշած սովորություններից են, հիմնականում, երեկոյան կուշտ ուտելը, գիշերը շոկոլադ օգտագործելը, ուշ ժամի մարզումները եւ գինի խմելը քնելուց առաջ։ Բավական վնասակար են նաեւ գիշերը կծու ուտելը, երկար ժամանակ սոցիալական ցանցերում կամ հեռուստացույցի առջեւ «նստելը», ինչպես նաեւ հաջորդ օրվա համար լանչբոքս պատրաստելու մասին մոռանալը։
Նիհարել ցանկացողները պետք է ճիշտ նախաճաշեն։ Այնպիսի մթերքներ, ինչպիսին են պանիրը, ավոկադոն եւ ամբողջահատիկ հացը, առավոտյան ուտելը օգտակար է ավելորդ քաշից ազատվելու համար։ Նախաճաշին կարելի է ուտել շիլա եւ չրեր, նշել է առողջ ապրելակերպի եւ սպորտի գծով փորձագետ Եկատերինա Դավիդովան, տեղեկացրել է ФАН-ը։