Ջուրը չափազանց կարեւոր է մարդու օրգանիզմի համար, սակայն այն խմելու մասին որոշ խորհուրդներ պարզապես տարածված միֆեր են, գրում է FAN-ը։ Շատերը հավատում են, որ շատ ջուր խմելն օգտակար է առողջության համար։ Սակայն իրականում կանոնավոր կերպով չափից շատ ջուր խմելը կարող է, այսպես կոչված, ջրային թունավորման հանգեցնել: Բջիջներում ջրի կուտակումը կարող է սրտխառնոց, թուլություն, փսխում եւ նույնիսկ կոմա առաջացնել:

Մեկ այլ սխալ պատկերացում, որ խմելու համար պետք է միայն եռացված եւ հանքային հեղուկներ ընտրել, քանի որ սովորական ջրի մեջ քիչ անհրաժեշտ միկրոէլեմենտներ կան։ Սակայն իրականում դրանց ազդեցությունը նույնն է, հայտնում է Sina-ն:

Ավելի վաղ սննդաբան Իրինա Սթրիքթը նախազգուշացրել էր ծարավը ցանկացած խմիչքով հագեցնելու փորձերի վտանգի մասին։ Նրա խոսքով՝ օրգանիզմը ոչ թե սուրճի կամ գազավորված ըմպելիքի, այլ պարզ մաքուր ջրի կարիք ունի։

Բացի այդ, նրանց համար, ովքեր փորձում են նիհարել, պետք է քաղցր ըմպելիքներից գազավորված կամ սովորական ջրի անցնել: Ընդ որում, դրա մեջ կարելի վարունգ, կիտրոն կամ հատապտուղներ ավելացնել, փոխանցում է Reedus-ը։