Մարդկանց սնվելու, սննդի եւ ֆիզիկական վարժությունների ամբիոնի դոցենտ Սամանտա Հարդենը Medical Xpress-ին ասել է, որ ամառային եղանակին զուգահեռ մաքուր օդին անցկացվող միջոցառումներին մասնակցելը շատ հոգեբանական եւ ֆիզիոլոգիական առավելություններ ունի: «Մաքուր օդին ժամանցը բնություն վերադառնալու եւ տեխնոլոգիական աշխարհից անջատվելու հնարավորություն է»,- ասում է Հարդենը:

Փորձագետն ընդգծել է, որ ամառային բացօթյա աերոբիկան եւ ուժային վարժությունները կարող են շատ բազմազան լինել՝ ընտանիքի հետ քայլելուց մինչեւ շան հետ գնդակ խաղալ։ Մաքուր օդին ակտիվ հանգստի մյուս ձեւերից են.

- Զբոսանքը -  Հեծանիվով զբոսանքը - Կայակինգ - Բացօթյա յոգա

- Վոլեյբոլ կամ բասկետբոլ

- Լող Ամառային շոգն մեծացնում է սթրեսն օրգանիզմի վրա, ուստի կարեւոր է անվտանգ սպորտով զբաղվել մաքուր օդին: Հարդենը մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես հոգ տանել օրգանիզմի մասին եւ երբ է պետք դադարեցնել դրսում մարզվելն ամառվա շոգին.

- Ցրտի կամ կպչունության զգացումը, երբ դրսում եք շոգին - Շնչել դժվարանալը - Մաշկի չափազանց կարմրություն - Չափազանց ծանր շնչառություն

Եթե ​​դուք զգում եք այս ախտանիշներից որեւէ մեկը, կարեւոր է դադարեցնել մարզումները, հեղուկներ խմել եւ հնարավորության դեպքում ավելի զով վայր տեղափոխվել: