Պատկերասրահներ եւ թանգարաններ այցելելիս արվեստ դիտելը կարող է մեծ ազդեցություն ունենալ մարդու տրամադրության, սթրեսի եւ ինքնազգացողության վրա: Սակայն արդյոք իրավիճակը նույնն է թվային տարածքում արվեստի գործեր դիտելու դեպքում: Նոր հետազոտության ընթացքում հոգեբանները պարզել են, թե ինչ ազդեցություն ունի համացանցում արվեստի հետ շփումը:

Հետազոտության համաձայն՝ երեք րոպեանոց կարճ այցը արվեստի կամ մշակութային առցանց ցուցահանդեսին նույնպես էական դրական ազդեցություն ունի մարդու բարեկեցության վրա:

Առցանց թանգարաններն ու պատկերասրահները առաջին անգամ մարդկանց ուշադրության կենտրոնում հայտնվել են Covid-19 համաճարակի ընթացքում, երբ դրանք ֆիքսված շենքերից տեղափոխվեցին համացանց:

Frontiers in Psychology ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության ընթացքում հետազոտողները մասնակիցներին խնդրել են այցելել արվեստի ցուցահանդեսներ, որոնք հասանելի են սմարթֆոնների, պլանշետների եւ համակարգիչների միջոցով: Այցելությունից առաջ եւ հետո չափվել է հոգեբանական վիճակն ու ինքնազգացողությունը՝ պարզելու համար, թե որքան ձեռնտու կարող է լինել արվեստի գործերի առցանց դիտումը։

Արդյունքները ցույց են տվել, որ, նույնիսկ կարճ ժամանակով արվեստի նմուշներ դիտելը, կարող են զգալի ազդեցություն ունենալ մարդու վրա՝ հանգեցնելով բացասական տրամադրության, անհանգստության եւ միայնության զգացողության նվազմանը: Հայտնի է, նաեւ, որ որքան լավ է անձի կարծիքը իր տեսած արվեստի նմուշների վերաբերյալ, այնքան բարձր է նրա տրամադրությունը: