Նոր ազգային հետազոտությունը ցույց է տվել, որ ամերիկացիներն ամենից քիչ են պատրաստ ընդունելու անհրաժեշտ միջոցներ տարերային աղետների դեպքում, ինչպիսին են փոթորիկները, հեղեղումները եւ անտառային հրդեհները։
Հետազոտության առաջատար հեղինակ, Օհայոյի համալսարանի սոցիալական աշխատանքի ամբիոնի դոցենտ Սմիթա Ռաոյի խոսքով՝ այդ խմբի մարդիկ հատուկ ուշադրության կարիք ունեն մինչեւ տարերային աղետների սկսվելը, որպեսզի համոզվեն, որ իրենք ունեն արձագանքելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները։
Հարցմանը մասնակցել է 4 743 մարդ ամբողջ երկրից, որոնց տրվել են տարբեր հարցեր տարերային աղետներին պատրաստվածության մասին։
Ռաոյի խոսքով՝ այդ հարցն ավելի հրատապ է դառնում ԱՄՆ-ում։
Նոր հետազոտությունում գիտնականները մարդկանց համարել են նվազագույն չափով պատրաստված, եթե նրանք ունեցել են ամենաանհրաժեշտ տարրերը, որոնք հարկավոր են անհապաղ տարհանման համար երեք օրվա ընթացքում։ Դրանց թվին են պատկանել արտակարգ իրավիճակների միջոցները, այն նյութերի հասանելիությունը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի երեք օր կարողանան ապրել առանց էլեկտրականության եւ ջրի, ինչպես նաեւ տրանսպորտի հասանելիությունը։
Բացի բնակչության խոցելի խմբերի պատրաստության վիճակի ուսումնասիրումը՝ հետազոտողները նաեւ ուսումնասիրել են սոցիալ-կոգնիտիվ գործոնները, որոնք կարող են կապված լինել պատրաստված լինելու հետ։
Արդյունքները ցույց են տվել, որ տարերային աղետներին պատրաստված լինելու օգտակարության հավատը կապված է նաեւ այն բանի հետ, որ մարդիկ, համենայն դեպս, բավական պատրաստված են։
Նրանք, ովքեր պակաս համոզված են, որ կարող են գործել արտակարգ իրավիճակների պայմաններում, ավելի քիչ էին հակված նվազագույն պատրաստվածություն ունենալու։
Եվս մեկ կարեւոր եզրակացություն է այն, որ հետազոտության այն մասնակիցները, որոնք տեղեկություն էին ստացել տարերային աղետներին պատրաստ լինելու մասին վերջին վեց ամսվա ընթացքում, ավելի մեծ հավանականությամբ էին պատրաստ դրան։






