Ճապոնիան վստահորեն առաջատար է երկարակյացների թվով։ Դա կարելի է բացատրել ճապոնացի սովորություններով, գրում է Planet Today-ը։
Երկար ապրելու համար խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել այնպիսի մթերք, ինչպիսին է ջրիմուռը։ Ծովային ջրիմուռների բաղադրության մեջ կարելի է գտնել մանրաթել, հակաօքսիդանտներ, վիտամիններ։ Ֆերմենտացված մթերքները, ինչպիսիք են միսոն, սոյան, նատոն, տեմպեն եւ սոյայի սոուսը, որոնք տարածված են Ճապոնիայում, կարող են օգնել ամրապնդել իմունային համակարգը եւ օպտիմալացնել մարսողական համակարգը։
Խորհուրդ է տրվում օգտագործել նաեւ կանաչ թեյ, որը պահպանում է էներգետիկ հավասարակշռությունը եւ նպաստում առողջ իմունիտետին։ Համարվում է, որ ճապոնացիների երկարակեցության գաղտնիքներից մեկը ցորենը բրնձով փոխարինելն է, ինչը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։






