Վիտամին B12-ի պակասը նպաստում է սակավարյունության զարգացմանը, որի դեպքում մարդու արյան մեջ նվազում է արյան կարմիր գնդիկների քանակը, որոնք թթվածին են մատակարարում օրգաններ եւ հյուսվածքներ։ Չախտորոշված մնալով՝ այս անեմիան կարող է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ մեր օրգանիզմի համար:
Մեդիքֆորում պարբերականի հետ զրույցում նյարդաբան Ալեքսանդրա Ալյոխինան նշել է, որ վիտամին B12-ի պակասը հիվանդ մարդկանց մոտ կարող է մնալ առանց ախտանիշների, դրա դրսեւորումները հաճախ վերագրվում են սովորական գերհոգնածությանը։
B12-ի պակասի երկու հնարավոր ախտանշաններն են մազաթափությունը եւ մազերի վաղաժամ ճերմակացումը։
Նյարդաբանը թվարկել է վիտամին B12-ի երկարատեւ պակասի հետեւյալ նշանները՝
- Գլխապտույտ, ուշագնացություն;
- Գլխացավ;
- Փխրուն եղունգներ;
- Ինֆեկցիաների նկատմամբ զգայունության բարձրացում;
- Շնչահեղձություն;
- Մկանային թուլություն եւ ցավ;
- Տախիկարդիա;
- Աղմուկ ականջներում (զնգոց);
- Ցրտի նկատմամբ զգայունության բարձրացում;
- Տենդ։
Բժիշկն ընդգծել է, որ B12-ի մշտական անբավարարությունը կարող է բացասաբար ազդել կենտրոնական նյարդային համակարգի վիճակի վրա՝ առաջացնելով դեպրեսիա եւ տրամադրության անկում, արցունքահոսություն, դյուրագրգռություն, զայրույթի պոռթկում, ինչպես նաեւ ճանաչողական խանգարումներ։






