Հանթերի բժշկական հետազոտական ​​ինստիտուտի եւ Նյուքասլի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուշ փուլում մելանոմայով հիվանդների բուժումը երկու գոյություն ունեցող դեղամիջոցների համակցության զգալիորեն երկարացնում է նրանց կյանքի տեւողությունը։

Նախագծի արդյունքները հրապարակվել են Cancer Research Communications ամսագրում։

Մելանոման չարորակ ուռուցք է, որը զարգանում է մելանոցիտներ կոչվող բջիջներից: Մելանոման հիմնականում առաջանում է մաշկի վրա։

Դեղամիջոցների վերապրոֆիլավորման փորձարկումն ուղղված էր մելանոմայի վերջնական փուլով այն հիվանդներին, որոնց քաղցկեղը դիմացկուն էր դարձել առաջադեմ իմունոթերապիաների նկատմամբ՝ դեղերի դաս, որոնք հայտնի է որպես իմունային պատասխանի վերահսկիչ կոտերի ինհիբիտորներ: Դրանք խաթարում են քաղցկեղային բջիջների՝ օրգանիզմի իմունային համակարգից «թաքնվելու» ունակությանը, ինչը թույլ է տալիս հիվանդի օրգանիզմին պայքարել քաղցկեղի դեմ:

Թիմը պարզել է, որ, հիվանդներին բուժելով երկու արդեն հաստատված քիմիաթերապիայի դեղամիջոցների՝ azacitidine-ի եւ carboplatin-ի համակցությամբ, նրանք կարողացել են վերականգնել քաղցկեղի բջիջների զգայունությունն իմունային պատասխանի վերհասկիչ կետերի ինհիբիտորներով բուժման նկատմամբ: Թիմն ուսումնասիրում է այդ դեղամիջոցները 2015 թ., եւ 2017-ից 2021 թթ. ընթացքում 20 հիվանդի երկու վերապրոֆիլավորված քիմիադեղամիջոց է տրվել՝ դրանք իմունոթերապիայով բուժմանը «նախապատրաստելու» համար։

Հիվանդներն ապրել են միջինում 47 շաբաթ, ընդ որում նրանցից չորսը դեռ ողջ են այն բուժումից հետո, որը ստացել էին փորձարկման շրջանակներում։

«Որոշ հիվանդների մոտ ուռուցքները ժամանակի ընթացքում կարծես սառել էին եւ երկար ժամանակ անփոփոխ էին մնացել: Որոշ հիվանդների մոտ նույնիսկ ուռուցքների չափի եւ քանակի նվազում էր նկատվել»,- նշել են հետազոտողները:

Դեղամիջոցների վերապրոֆիլավորման փորձարկումը համակցվել է իմունոթերապիայի նոր ձեւի հետ: Այժմ իմունոթերապիայի նորացված դեղամիջոցների կիրառմամբ իրականացվում է կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։