Կաթնային կոկտեյլները պարունակում են մոտ հինգ կամ ավելի գդալ շաքար, դրանք շատ կալորիական են, այս ըմպելիքի հաճախակի օգտագործումը հանգեցնում է քաշի ավելացման, շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների եւ ինսուլինի դիմադրության: Ի թիվս այլ բաների, կաթնային կոկտեյլները վատ են մարսվում, ասել է ռուս սննդաբան Ելենա Սոլոմատինան, հայտնում է URA.RU-ն։
Սննդաբանի խոսքով՝ կաթնային կոկտեյլներին շատ օշարակ են ավելացնում։ Սա հիմնականում շաքար է, եւ միջին վիճակագրական մարդը շատ ավելի շատ շաքար է օգտագործում, քան անհրաժեշտ է էներգիայի արտադրության համար: Այստեղից էլ առաջանում են նշված հիվանդությունները:
Սոլոմատինան խորհուրդ է տվել կաթնային կոկտեյլներն օգտագործել միայն որպես աղանդեր եւ դրանք չխմել այլ ուտեստների վրայից, քանի որ այս ըմպելիքը վատ է մարսվում։ Մասնագետը պարզաբանել է, որ սովորաբար կաթնային կոկտեյլները սառն են պատրաստում, ինչը շատ վատ է մարսողության տեսակետից։ Սա, ի վերջո, հանգեցնում է աղիների միկրոֆլորայի բալանսի խախտման, տրամադրության վատթարացման, իմունիտետի նվազման եւ հագեցածության հորմոնի նվազման: Հնարավոր է նաեւ թունավորումը։
Ընդհանրապես, նշել է սննդաբանը, աղիքային միկրոֆլորայի վիճակը սերտորեն կապված է հսկայական թվով հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի հետ։






