Բրեմենի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարզված մարմին ունեցող մարդկանց հաճախ շփոթում են  նարցիստների հետ։ Նրանց հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Collabra  Psychology ամսագրում, հայտնում է PsyPost-ը: 

Հետազոտության 110 մասնակիցներին խնդրել են նայել արական կամ իգական սեռերի մարմինների պատկերները եւ գնահատել դրանք։  Պատկերված են եղել ստանդարտ ներքնազգեստով տղամարդկանց եւ կանանց մարմիններ։ 

Ավելի գրավիչ ու ֆիզիկական ուժ ունեցողներին նշել են որպես նարցիստներ։  

Հետազոտողները կարծում են, որ այս տպավորությունները հիմնված են նախապաշարմունքների վրա, քանի որ նշված պարամետրերից եւ ոչ մեկը կապված չի եղել նարցիսիզմի իրական մակարդակի հետ:

Աշխատության հեղինակները նշել են, որ որոշել են ավելի մանրամասն ուսումնասիրել առաջին տպավորությունների ձեւավորումը, քանի որ այն հաճախ մեծ ազդեցություն է ունենում մարդկանց միջեւ ապագա սոցիալական փոխազդեցությունների վրա։