Ժանտախտի համավարակի տարիներին վերապրած եվրոպացիների սերունդներն արթրիտի հակում են ժառանգել։ Այդ տարիներին փոխվել է մարդու իմունիտետի էվոլյուցիան, պարզել են ՄքՄասթերի համալսարանի գիտնականները: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Բուբոնային ժանտախտի համավարակը տարածվել է Եվրոպայում, Ասիայում եւ Աֆրիկայում գրեթե 700 տարի առաջ: Արդյունքում մահացել է այն ժամանակվա աշխարհի ամենախիտ բնակեցված մասերի բնակչության կեսից ավելին։ Վերլուծելով Սեւ մահվան համավարակից մահացած մարդկանց ատամներից ստացված ԴՆԹ-ն՝ հետազոտողները կարողացել են գտնել գենետիկական տարբերություններ, որոնք ազդում են վիրուսից գոյատեւման վրա:

Հետազոտողները հաշվարկել են, որ ERAP2 գենի պաշտպանիչ տարբերակ ունեցող մարդիկ 40-50 տոկոսով ավելի շատ են գոյատեւելու, քան այն չունեցողները:

Պարզվում է, որ նույն գեները, որոնք ժամանակին պաշտպանում էին ժանտախտից, այժմ կապված են աուտոիմուն հիվանդությունների նկատմամբ զգայունության բարձրացման հետ, ինչպիսիք են Կրոնի հիվանդությունը եւ ռեւմատոիդ արթրիտը: