Վեց տարածված հավելումները, որոնք մարդիկ սովորաբար ընդունում են սրտի առողջության բարելավման եւ «վատ» խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար, իրականում օգտակար չեն։ Այսպիսի եզրահանգման են եկել Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները, որոնք այս մասին 2022թ. ներկայացրել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի՝ վերակենդանացմանը նվիրված գիտաժողովում։
«Վատ» խոլեստերինը ցածր խտության լիպոպրոտեիններն են (ՑԽԼՊ)։ Դրանք առաջ են բերում աթերոսկլերոտիկ բշտեր, որոնց պատճառով նեղանում են անոթները, ինչի հետեւանքով խախտվում է օրգանների արյան մատակարարումը, եւ կարող է աթերոսկլերոզ, ինչպես նաեւ սրտի եւ ուղեղի կաթված առաջանալ։
«Վատ» խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար մարդիկ հաճախ ընդունում են ձկան յուղ, ֆիտոստերոլներ, ուտում են սխտոր, դարչին, քրքում եւ կարմիր թթխմորային բրինձ։
Այս հավելումների էֆեկտը գնահատելու համար հետազոտողները դրանց ազդեցությունը համեմատել են ստատինների (դեղեր, որոնք իջեցնում են խոլեստերինի մակարդակը) ցածր չափաբաժնի եւ դատարկահաբի կիրառման դեպքում։ Հետազոտությանը մասնակցել է 190 կամավորական, որոնք սիրտ-անոթային հիվանդություններ չեն ունեցել։ Բոլոր մասնակիցները բաժանվել են խմբերի եւ ստացել վերոնշյալ հավելումները 28 օրվա ընթացքում։
Ստատիններն ամենամեծ ազդեցությունն եւ գործել եւ զգալիորեն իջեցրել են «վատ» խոլեստերինի մակարդակը՝ սննդային հավելումների եւ դատարկահաբերի համեմատ։ ՑԽԼՊ-ի մակարդակի միջին նվազումը ստատինների 28-օրյա ընդունումից հետո կազմել է մոտ 40 տոկոս, խոլեստերինի ընդհանուր մակարդակը նվազել է միջինը 24 տոկոսով, տրիգլիցերիդների մակարդակն արյան մեջ նվազել է 19 տոկոսով։ Հավելումներ կամ դատարկահաբ ընդունած կամավորականներից ոչ մեկի մոտ ՑԽԼՊ-ի մակարդակի, ընդհանուր խոլեստերինի եւ տրիգլիցերիդների զգալի նվազում չի նկատվել։






