Մարմնի իմունային պատասխանը, որը զարգանում է վարակների դեմ պայքարելու համար, ՄԻԱՎ-ը դարձնում է անբուժելի՝ վարակված բջիջները կարող են ոչ ակտիվ դառնալ, իսկ հետո վարակվելուց տարիներ անց սկսել նոր վիրուսներ արտադրել: Այսպիսի եզրակացության են հանգել Դյուկի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Nature Microbiology ամսագրում։

Պարզվել է, որ ՄԻԱՎ-ն անբուժելի է վարակվածների լատենտային T-բջիջների (իմունային բջիջների) պատճառով, որոնց վրա չեն ազդում ոչ հակավիրուսային դեղամիջոցները, ոչ իմունային պատասխանը: Այս բջիջները կարող են հանկարծ դուրս գալ լատենտային վիճակից եւ սկսել ՄԻԱՎ արտադրել նույնիսկ վարակվելուց տարիներ անց: Սրա պատճառով մարդիկ ստիպված են ամբողջ կյանքն անցկացնել թերապիայի մեջ։ Այս թաքնված վարակված բջիջների ծագումն անհայտ է մնում»,- պարզաբանել են գիտնականները:

Հետազոտության արդյունքները վկայում են SMC5 եւ SMC6 սպիտակուցների մասին, որոնք մասնակցում են բջջի քրոմոսոմի գործառույթներին եւ վերականգնմանը:

ՄԻԱՎ-ը ներթափանցում է օրգանիզմ, վարակում է իմունային համակարգի CD4 եւ T-բջիջները։ Վիրուսը ստեղծում է ԴՆԹ-ի մոլեկուլ, որն ինտեգրվում է մարդու բջջի քրոմոսոմում, որտեղ հետո նոր վիրուսային մասնիկներ է արտադրում: Սա թույլ է տալիս ՄԻԱՎ-ին ավելի ու ավելի շատ բջիջներ ախտահարել:

Գիտնականները պարզել են, որ որոշ վարակված բջիջներում SMC5 եւ SMC6 սպիտակուցային համալիրը սկսում է մի գործընթաց, որը վիրուսի ԴՆԹ-ին ստիպում է լատենտային վիճակի անցնել: Դրա պատճառով ո՛չ դեղերը, ո՛չ իմունիտետը չեն կարող ոչնչացնել դրանք:

Ինչպես պարզաբանել են գիտնականները, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ լատենտությունն առաջանում է ոչ թե ՄԻԱՎ-ի որեւէ ներքին հատկությունների, այլ բջջային իմունային պատասխանի անհաջող կողմնակի ազդեցության պատճառով, որը հավանաբար առաջացել է, որ ստիպի օտարածին ԴՆԹ-ին «լռել։

Հետազոտողները պարզել են, որ մոլեկուլը, որը ճնշում է SMC5-ի եւ SMC6-ի գործողությունը, խոստումնալից արդյունքներ է ցույց տվել՝ որպես ՄԻԱՎ-ի բուժման հնարավոր միջոց: