Ամերիկացի գիտնականները մշակել են սինթետիկ բիոսենսոր, որը կրկնօրինակում է բջջային թաղանթում ներկառուցված մոլեկուլների հատկությունները: Կոռնելի համալսարանի փորձագետների հետազոտության արդյունքները հրապարակվել են ACS Synthetic Biology ամսագրում:

Գիտնականների կարծիքով՝ բջջային թաղանթների ներսում գտնվող սպիտակուցները կատարում են բազմաթիվ կարեւոր գործառույթներ, այդ թվում՝ ապահովում են կապը շրջակա միջավայրի հետ, քիմիական ռեակցիաների կատալիզը եւ միացությունների ու իոնների տեղաշարժը մեմբրանային խողովակով: Երբ թաղանթային սպիտակուցի ռեցեպտորն ակտիվանում է, լիցքավորված իոնները տեղաշարժվում են թաղանթային խողովակով՝ սկսելով կենսաքիմիական ռեակցիաներ բջջի ներսում եւ թույլ տալով նրան կատարել իր գործառույթները:

Հետազոտողները ստեղծել են բիոսենսոր, որը բաղկացած է PEDOT:PSS պոլիէլեկտրոլիտից (հաղորդիչ պոլիմերից) եւ հենարանից, որոնք միասին հանդես են գալիս որպես համակարգչով կառավարվող էլեկտրական շղթա: Լիպիդների (ճարպեր) մոլեկուլների շերտը, որը կազմում է թաղանթը, ընկած է պոլիմերի վերեւում, իսկ հետաքրքրող սպիտակուցները, որոնք կազմում են բարձր հաղորդունակությամբ մեխանիկական զգայուն իոնային խողովակ (MscL), տեղադրված են այդ շերտում։

Փորձերը ցույց են տվել, որ MscL-ն ճիշտ կողմնորոշվում, շարժական է մնում SLB-ում եւ ակտիվ է պոլիէլեկտրոլիտի մակերեսին։ Այս կերպ ստեղծված բիոսենսորային սարքը թույլ է տալիս վերահսկել եւ կարգավորել ֆիզիոլոգիական գործընթացները, ինչպես նաեւ մշակել նոր վերլուծական գործիքներ՝ դեղերի թիրախները նույնականացնելու եւ սպիտակուցների նոր ֆունկցիոնալ հնարավորություններն ուսումնասիրելու համար։