Հղիությունից առաջ կնոջ վրա աղտոտված օդի ազդեցությունը կարող է մեծացնել երեխայի սրտի արատի ռիսկը: Այս մասին հայտնում է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան՝ վկայակոչելով Սիչուանի համալսարանի գիտնականների հետազոտությունը։
Սրտի բնածին արատները նորածինների մահացության հիմնական պատճառն են ամբողջ աշխարհում: Սրտի արատների ավելի քան 80 տոկոսը հայտնի պատճառ չունի, բայց նախորդ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շրջակա միջավայրի ազդեցությունը կարող է դեր ունենալ:
Սիչուանի համալսարանում վերլուծել են 2014-2017 թվականներին Չինաստանի 30 նահանգներում եւ մունիցիպալիտետներում ծնված ավելի քան 1,4 միլիոն նորածինների տվյալներ: 7335 երեխա ծնվել է սրտի արատներով։ Գիտնականներն օգտագործել են արբանյակային տվյալներ՝ հղիությունից երեք ամիս առաջ եւ առաջին եռամսյակի ավարտից առաջ կնոջ վրա աղտոտված օդի ազդեցությունը վերլուծելու համար:
Ուսումնասիրությունն առաջին անգամ ապացուցել է, որ կեղտոտ օդը վտանգավոր է երեխայի համար նույնիսկ բեղմնավորումից առաջ: Ավելին, օդի աղտոտվածության բացասական հետեւանքները նույնիսկ ավելի ուժեղ են եղել մինչ բեղմնավորումը, քան առաջին եռամսյակում։
Չինաստանում օդի մեջ PM2.5 փոքր մասնիկների միջին կոնցենտրացիաները 6,5 անգամ գերազանցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող կոնցենտրացիաները: Չինաստանում PM2. 5 փոքր մասնիկների միջին կոնցենտրացիաները 6,5 անգամ գերազանցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած կոնցենտրացիաները:
Ամերիկյան կարդիոլոգիական ասոցիացիան խորհուրդ է տալիս, որ հղիություն պլանավորող կանայք օգտագործեն տնային օդազտիչներ եւ կեղտոտ օդ ունեցող վայրերում դիմակ կրեն։






