Ծանոթությունների համար հավելվածների օգտատերերն ավելի հակված են սննդային վարքի խանգարումների (ՍՎԽ) առաջացման, պարզել են Մելբուռնի համալսարանի գիտնականները: Հետազոտության եզրակացությունները հրապարակվել են The Journal Of Eating Disorders ամսագրում: ՍՎԽ-ն խանգարում է, որը կարող է արտահայտվել չափից շատ ուտելու, ծոմ պահելու, բուլիմիայի, մեղքի, զզվանքի կամ անհանգստության զգացումով ուտելուց առաջ կամ հետո։ Որպես կանոն, ՍՎԽ-ի առաջացումը խոսում է հոգեբանական խնդիրների մասին։

Հետազոտությանը մասնակցել է գրեթե 700 օգտատեր։ Մասնակիցները պատասխանել են ծանոթությունների հավելվածներին եւ սննդին վերաբերող հարցերին: Նրանք նաեւ անցել են ՍՎԽ-ի առաջացման հետ կապված  տարբեր հատկությունների վերաբերյալ հոգեբանական թեստը։

Արդյունքները ցույց են տվել, որ այն մասնակիցները, ովքեր հայտնել են ծանոթությունների հավելվածների օգտագործման մասին, ավելի հավանական է, որ հայտնեն ՍՎԽ ախտանիշների մասին՝ համեմատած նրանց հետ, որոնք չեն օգտագործել դրանք: Բացի այդ, եթե օգտատերը հավելվածներ է օգտագործել ինքնագնահատականը բարձրացնելու համար, ապա ՍՎԽ-ի հայտնաբերման հավանականությունն ավելի մեծ է եղել։ Գիտնականները ասում են, որ դա պայմանավորված է հավելվածներում մարդու արտաքին տեսքի վրա շեշտադրմամբ: