Մելանոմայի դեմ փորձնական պատվաստանյութը՝ мРНК-ի (մատրիցային ռիբոնուկլեինաթթու) հիման վրա, որն ստեղծել են Moderna Inc.-ը եւ Merck & Co. Inc-ը, բազմախոստում արդյունքներ է ցուցադրել վերջին հետազոտության ընթացքում, տեղեկացրել են Marketwatch պորտալը եւ Forbes ամսագիրը։ Պատվաստանյութի օգտագործումն իջեցրել է ռեցիդիվի կամ մահվան հավանականությունը 44 տոկոսով, կիրակի՝ ապրիլի 16-ին հայտարարել են դեղարտադրողները։
Հետազոտության արդյունքները
Հետազոտությանը մասնակցել է մելանոմա (որը հեռացվել է վիրաբուժական միջամտությամբ) ունեցող 157 մարդ։ Moderna-ն ուսումնասիրել է յուրաքանչյուր պացիենտի ուռուցքի գենետիկ հետեւողականությունը, որպեսզի ստեղծի պատվաստանյութ, որն իմունային համակարգին կսովորեցնի ճանաչել բջիջների պաթոլոգիական աճի մարկերները։ Պացիենտները ստացել են պատվաստանյութը յուրաքանչյուր երեք շաբաթը մեկ անգամ, ընդհանուր առմամբ՝ ինը չափաբաժին։ Նրանք նաեւ ընդունել են Կեյտրուդա՝ միջոց մելանոմայի դեմ, երեք շաբաթը մեկ անգամ, ընդամենը 18 պրոցեդուրա։
Պացիենտների մոտ 79 տոկոսը, որոնք ստացել են անհատականացված мРНК-4157 (V940) հակաքաղցկեղային Կեյտրուդա դեղամիջոցի հետ միասին, ազատվել են քաղցկեղից 18 ամիս հետո։ Կեյտրուդա ստացած պացիենտների 62 տոկոսը ռեմիսիայի մեջ է մտել։ Սա «վիճակագրական եւ կլինիկական առումով զգալի բարելավում է»,- նշվել է ընկերությունների համատեղ հայտարարությունում։ Գիտնականների խոսքով՝ բուժումն ունեցել է միայն թեթեւ կողմնակի ազդեցություններ, ինչպիսին է հոգնածությունը։
«Այսօրվա արդյունքները մեկ անգամ եւս հաստատում են мРНК-ի պոտենցիալը որպես անհատականացված նեոանտիգենային թերապիա՝ բարձր ռիսկի մելանոմայով վիրահատված պացիենտների վրա դրական ազդեցության համար»,- նշվել է բժիշկ, Moderna-ի ավագ փոխնախագահ եւ զարգացման, թերապիայի եւ ուռուցքաբանության բաժնի ղեկավար Քայլ Հոլենի հայտարարությունում։ «Անռեցիդիվ ողջ մնալու ռիսկի արտահայտված նվազումը, որը մենք նկատում ենք, ենթադրում է, որ այդ համադրությունը կարող է բարձր ռիսկի մելանոմայով պացիենտների կյանքը պոտենցիալ երկարացնելու նոր միջոց լինել»։
Թերապիայի հեռանկարները
Ընկերությունները, հավանաբար, ստիպված են լինելու ավելի մասշտաբային հետազոտությամբ ապացուցել էֆեկտը վերջնական փուլում, մինչեւ ԱՄՆ-ում պատվաստանյութը հավանության արժանացնելը։ Moderna-ն եւ Merck-ը հայտարարել են, որ այս տարի կսկսեն փորձարկման երրորդ փուլը եւ կընդլայնեն ուռուցքների այլ տեսակների բուժումը, ինչպիսին է, օրինակ, թոքերի ոչ փոքր բջջային քաղցկեղը։
Կոմբինացված բուժումը սահմանել են ԱՄՆ-ի սննդամթերքների եւ դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչությունը եւ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը՝ որպես բեկումնային թերապիա։ Հետազոտության մասին լրացուցիչ տվյալները կհրապարակվեն գալիք բժշկական խորհրդակցությունում եւ կհրապարակվեն գրախոսվող պարբերականում, տեղեկացրել են ընկերությունում։






