Ինտերնետից մշտապես օգտվելն իջեցնում է ծերունական տկարամտության առաջացման հավանականությունը, պարզել են Նյու Յորքի համալսարանի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of the American Geriatrics Society-ում։
Հետազոտությանը մասնակցել է 50-64,9 տարեկան եւ դեմենցիա չունեցող ավելի քան 18 հազար մեծահասակ։ Դիտարկման ամբողջ ընթացքում մասնակիցների 4,68 տոկոսի մոտ է ախտորոշվել տկարամտություն։
Ինտերնետի մշտական օգտագործումը ոչ մշտական օգտագործման համեմատ 50 տոկոսով իջեցրել է տկարամտության առաջացման հավանականությունը։ Այդ կապը նույնն էր՝ անկախ կրթության մակարդակից, ցեղային պատկանելությունից, սեռից եւ սերնդից։ Տկարամտության ամենացածր հավանականություն ունեին նրանք, ովքեր ինտերնետից օգտվել էին օրական 6-12 րոպե։
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ օնլայն փոխկապվածությունը կարող է օգնել զարգացնել եւ պահպանել կոգնիտիվ ռեզերվը, որն, իր հերթին, կարող է դանդաղեցնել ուղեղի ծերացումը եւ նվազեցնել տկարամտության վտանգը։
Գիտնականները նշել են նաեւ, որ ինտերնետի չափից ավելի շատ օգտագործումը կարող է բացասական կողմնակի ազդեցություններ ունենալ, որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել գալիք հետազոտություններում։






