Նոր հետազստությունը ցույց տվեց, որ միջերկրածովյան դիետային հետեւող միջին տարիքի կանայք կարող են ունենալ երկար եւ առողջ կյանք:
«Ճիշտ սնվող միջին տարիքի կինը 40%-ով ավելի մեծ հնարավորություն ունի ապրելու միչեւ 70 տերեկան եւ ավելի»,- հայտարարել է Ֆրանսիայի Բորդոյի համալսարանի ավագ հետազոտող Սեսիլիա Սամիերին:
Նա կարծում է, որ այսպիսի կանայք ոչ միայն ավելի երկարակյաց են, այլ նաեւ ավելի հաջողակ կյանքում: Այնուամենայնիվ, հետազոտությունը չի հաստատել առողջ սննդի եւ երկարակեցության միջեւ ուղիղ կապի առկայութունը:
Հետազոտության համար Սամիերին եւ նրա գործընկերները ուսումնասիրել են ավելի քան 10 000 կնոջ դիետաները եւ նրանց առողջության վերաբերող բժշկական գրառումները: Կանայք մոտավորապես 60 կամ 60-ից մի քիչ բարձր տարիքի էին. 1984-1986- թթ ծնված, եւ նրանք չունեին առանձնահատուկ քրոնիկ հիվանդություններ: 15 տարի անց, ինչպես տեղեկացնում է News Max-ը, նրանք կրկին տեղեկություններ ներկայացրեցին իրենց սննդակարգի եւ առողջության վերաբերյալ:
Միջերկրածովյան դիետան թույլ է տալիս սննդակարգում օգտագործել մեծ քանակությամբ միրգ, բանջարեղեն, ձուկ եւ շիլաներ, քիչ քանակությամբ կարմիր եւ մշակված միս, աննշան քանակությամբ՝ ալկոհոլ, ինչպես նաև մեծ քանակությամբ մոնոչհագեցած ճարպեր, որոնք հատկապես շատ են միջերկրածովյան երկների ձիթապտղի յուղի մեջ, եւ քիչ քանակությամբ չհագեցած ճարպեր, որոնք հիմնականում առկա են յուղոտ մսի, բլիթների եւ այլնի մեջ:
Չնայած այս հետազոտությանը մասնակցել էին կանայք, այնուամենայնիվ դիետաներին եւ առողջ կենսակերպին վերաբերող նախորդ հետազոտություններն ոչ մի սեռային տարբերություն չէին հայտնաբերել, հետեւաբար տղամարդիկ նույնպես օգուտ կքաղեն այս դիետայից:
Այլ հետազոտությունները նունյպես ցույց տվեցին, որ առողջ դիետաները, ինչպիսին է օրինակ՝ միջերկրածովայինը, հանգեցնում են երկարակեցության եւ առողջության, բայց ինչպես ասեց Սենտ Լյուիսի սննդի համալսարանի տնօրեն Կոննի Դիկմենը, այս հետազոտությունը ընդամենը դիտողական է, ինչը նշանակում է, որ «պատճառը եւ հետեւանքը չեն կարող վերջնականապես կապված լինել»:






