Արհեստական բանականությունը գիտնականներին օգնել է գտնել ծերացումը դանդաղեցնող եւ տարիքային հիվանդությունները կանխող դեղամիջոցներ:

Արհեստական բանականությունը փորձարկել է սկզբնական 4340 մոլեկուլները եւ առանձնացրել 21 ամենահարմարը։  

Այնուհետեւ գիտնականները փորձարկել են դեղերի այս թեկնածուները երկու տեսակի բջիջների վրա՝ առողջ եւ ծերացող: Արդյունքները ցույց են տվել, որ երեք միացությունները կարող են ոչնչացնել ծերացող բջիջները ՝ միաժամանակ պահպանելով առողջ բջիջները: