Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ ներարգանդային զարգացման ժամանակ երեխաները հատուկ գեն են օգտագործում կնոջից սննդարար նյութեր գողանալու համար: Հետազոտությունը հրապարակվել է Cell Metabolism ամսագրում։ Երբ ձվաբջիջը բեղմնավորվում է, սաղմը երկու ծնողներից ստանում է գենի մեկական օրինակ։ Բայց գենետիկ դրոշմման երեւույթը կարող է հանգեցնել նրան, որ ժառանգական գենի մեկ օրինակը ճնշվի։ Նոր ուսումնասիրության ընթացքում կենսաբանները պարզել են, որ մկների սաղմերը օգտագործում են իրենց հորից ժառանգած դրոշմված գենի պատճենը՝ մորից սննդանյութերը ընկերքի միջով մղելու համար: Դա պայմանավորված է նրանով, որ մայրը հղիության ընթացքում կերակրում է երեխային, բայց նա նաեւ պետք է ապահովի իր սեփական գոյատեւումը:
Գիտնականների կողմից հայտնաբերված գենը կոդավորում է Igf2 սպիտակուցը՝ ինսուլինանման աճի գործոնը։ Ինսուլինն օգնում է բջիջներին արյան մեջ գլյուկոզա կլանել, եւ հղի կանայք հղիության վերջին փուլերում հաճախ ավելի քիչ զգայուն են դառնում ինսուլինի նկատմամբ: Սա, հավանաբար, անհրաժեշտ է, որպեսզի նրանց բջիջները չներծծեն իրենց երեխաների համար անհրաժեշտ սննդանյութերը: Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ընկերքի բջիջների արտադրած Igf2 սպիտակուցը նվազեցնում է հղի մկնիկի զգայունությունը ինսուլինի նկատմամբ՝ դրանով ավելի լավ ապահովելով պտուղը գլյուկոզայով:






