Կանեփի եւ հալյուցինագենների, ինչպես նաեւ անսթափ վիճակում ալկոհոլի օգտագործումը ԱՄՆ բնակչության մեծահասակ՝ 35-50 տարեկանների խմբում հասել է պատմական առավելագույնին 2022թ., տեղեկացրել են ԱՄՆ Առողջության ազգային ինստիտուտում։
«Monitoring the Future-ի (MTF) պանելային հետազոտության (վարքի եւ փսիխոակտիվ նյութերի հանդեպ վերաբերմունքի ամենամյա հետազոտություն 19-60 տարեկանների շրջանում) արդյունքներով՝ կանեփի եւ հալյուցինագենների օգտագործումը 35-50 տարեկանում վերջին տարիներին շարունակել է երկարաժամկետ աճի հետագիծը եւ հասել պատմական առավելագույնին 2022թ.»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։
MTF հետազոտության շրջանակում 1975 թվականից իրականացվում է փսիխոակտիվ նյութերի օգտագործման մոդելների մոնիթորինգ ամերիկացիների ընտրանքային խմբերում։
«Այդ միտումները հասկանալը առաջին եւ շատ կարեւոր քայլն է, որպեսզի հետազոտությունները շարունակվեն, որպեսզի պարզվի, թե ինչպես կարող են փսիխոակտիվ նյութերի օգտագործումը եւ դրանց հետ կապված հետեւանքներն առողջության համար փոխվել ժամանակի ընթացքում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ, սկսած կյանքի ամենավաղ շրջանից եւ ավարտած մեծահասակ կյանքի ամենաուշ շրջանով, ունենան ժամանակակից գիտելիքներ, որոնք կօգնեն նրանց որոշումներ ընդունել՝ կապված փսիխոակտիվ նյութերի օգտագործման հետ»,- նշել է Թմրանյութերի չարաշահման ազգային ինստիտուտի տնօրեն Նորա Վոլկովը։






