Ամերիկացի մարզիչ Ջիլիան Մայքլսը Fox News կայքում կիսվում է ցանկալի կառուցվածք պահպանելու գաղտնիքով:
Կենտրոնացեք ձեր նպատակի վրա
«Հարցրեք ինքներդ ձեզ. «Ինչու ե՞ք ուզում պահպանել կառուցվածքը: Գրեք բոլոր այդ պատճառները թղթի վրա, հետեւողական եղեք: Դրեք ձեր ցուցակը այնպիսի տեղում, որպեսզի մշտապես ձեզ հիշեցնի թե ինչո՞ւ եք դա անում, եւ իչպես կփոխվի ձեր կյանքը, եթե դուք նիհարեք»:
Երեխայություն մի արեք
«Շատ հեշտ է զոհի կարգավիճակ ընդունել, երբ այն ինչ դժվար է, ընկալվում է որպես պատիժ: Բայց, երբ խոսքը է ձեր առողջության մասին է, արժե դժվարություններին դիմանալ: Դա հետեւյալ կերպ ձեւակերպեք՝ ես հիացած չեմ հավով եւ բրոկոլիով, կամ վազքուղով, բայց ես շատ ուրախ եմ կրկին հագնել իմ նեղ ջինսը»:
Նպատակային բուրգ կառուցեք
«Ենթադրենք, դուք ուզում եք 20 ֆունտ կորցնել երեք ամիսների ընթացքում: Հենց հասնեք ձեր շաբաթական նպատակին, ձեզ մատնահարդարում թույլ տվեք: Երբ հասեք ձեր ամսական նպատակին, ձեզ մերսում թույլ տվեք: Երբ հասնեք ձեր վերջնական նպատակին, 500 եվրո արժողությամբ հագուստ գնեք»:






