Բիոտինով հավելումների ընդունումն անվտանգ է մարդկանց մեծ մասի համար, բայց ապացուցված արդյունավետություն չունի եղունգների, մաշկի եւ մազերի որակի բարելավման հարցում, տեղեկացրել է Health-ը։
Մեծահասակներին օրական անհրաժետ է 30 միկրոգրամ բիոտին, այսինքն՝ վիտամին В7։ Այս քանակությունը շատերը կարող են ստանալ սննդից (լյարդ, ձու, սաղմոն, սերմեր եւ նուշ), բայց 2000-2016թթ. միայն ԱՄՆ-ում բիոտին պարունակող միջոցների օգտագործումն ավելացել է 28 անգամ։ Որոշ անդեղատոմս հավելումներ պարունակում են ավելի բարձր օրական չափաբաժին, քան խորհուրդ է տրվում։ Բայց փորձագետները նշում են, որ դա հազվադեպ է դառնում անհանգստության առիթ, նույնիսկ հազար անգամ չափաբաժինը գերազանցելու դեպքում (որոշ միջոցներ պարունակում են 10-20 հազար միկրոգրամ բիոտին)։
Բիոտինն օրգանիզմում օգնում է սնունդն էներգիայի վերածելուն։ Դրա անբավարարությունը կապված է մաշկի ցանի, մազաթափության եւ կոտրվող եղունգների հետ։ Բայց բիոտինով հավելումների օգտակարության ուսումնասիրությունները հակասական արդյունքներ են տվել, եւ այժմ դրա արդյունավետության ապացույցներ չկան։
«Ես խորհուրդ չեմ տալիս մշտապես օգտագործել բիոտին մազաթափություն ունեցող պացիենտներին։ Հետազոտությունների մեծ մասը չի ապացուցել դրա օգտակարությունը, եթե մարդու մոտ չկա լաբորատոր միջոցով հաստատված բիոտինի դեֆիցիտ»,- Health-ին ասել է մաշկաբան եւ վիրաբույժ (Սլոունի անվան Մեմորիալ օնկոլոգիական կենտրոն) Քետերինգա Էնթոնի Ռոսին։
Որոշ մարդիկ, սակայն, կարող են օգուտ ստանալ բիոտինի օգտագործումից։ Ավելցուկի դեպքում այն դուրս է գալիս մեզի միջոցով։ Բայց կարող են նկատվել սրտխառնոց, ԱՍՏ խանգարումներ, քնի եւ ջրազրկման խնդիրներ։
Հավելումների օգտագործումն աշնանը կարող է ազդել որոշ լաբորատոր անալիզների արդյունքների վրա, օրինակ՝ վահանաձեւ գեղձի հորմոնների եւ տրոպոնինի մակարդակի վրա։
Փորձագետներն ընդգծել են, որ բիոտինի դեֆիցիտը հազվադեպ է հանդիպում, հիմնականում հղի կանանց մոտ, ալկոհոլի չարաշահման դեպքում, ծխողների մոտ, թերսնվելու, հակաբիոտիկների ընդունման եւ աղիների բորբոքային հիվանդությունների դեպքում։






