Սուռեյի համալսարանի (Մեծ Բրիտանիա) սննդաբանության եւ մետաբոլիկ բժշկության ամբիոնի դոցենտներ Ադամ Քոլինզը եւ Մարտին Ուայթը The Conversation-ին պատմել են, որ Օզեմպիկի եւ Վեգովիի (նիհարելու համար օգտագործվող հանրահայտ դեղեր) օգտագործումը դադարեցնելուց հետո մարդիկ հաճախ նորից քաշ են հավաքում։
Օզեմպիկը եւ Վեգովին անվանում են GLP-1 ռեցեպտորների ախոյան։ Դրանք գլյուկագոնատիպ պեպտիդ-1-ի (ԳՏՊ-1)՝ ինկրետինների դասի հորմոններից մեկի անալոգներն են, որոնք արտադրվում են աղիներում սնունդն ընդունելուց հետո եւ խթանում են ինսուլինի ստեղծումը։ Դրանք ազդում են նաեւ ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են բավարարման, մասնավորապես՝ սննդով բավարարման համար՝ փակելով ախորժակը։
Նշվել է, որ կողմնակի ազդեցությունների, ինչպես նաեւ թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդության եւ հիպերտոնիայի պատճառով շատ մարդիկ դադարեցնում են նիհարելու դեղերի ընդունումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նման դեղամիջոցներ օգտագործած մարդկանց 44 տոկոսը շարունակում է օգտագործել դրանք նաեւ դեղատոմսն ստանալուց երեք ամիս հետո։ Մեկ տարի հետո GLP-1 ռեցեպտորների ախոյաններին օգտագործում է պացիենտների միայն 19 տոկոսը։
Քաշի արդյունավետ կորուստը դեղերի օգնությամբ տեղի է ունենում միայն դրանց անընդմեջ ընդունման դեպքում։ Լիվերպուլի համալսարանի բրիտանացի գիտնականների վերջերս իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ Վեգովիի ընդունումից հրաժարվելը կապված է եղել այն բանի հետ, որ մասնակիցների կեսից ավելիի մոտ քաշը վերականգնվել է։ Բանն այն է, որ դեղերի ընդունման դադարեցումից հետո ԳՏՊ-1 հորմոնի մակարդակը կտրուկ ընկնում է, ինչի հետեւանքով մարդը կորցնում է ախորժակի վերահսկողությունը։






