Գոյություն ունի Ալցհեյմերի հիվանդության հինգ ենթատեսակ, որոնք տարբերվում են ուղեղի կանխատեսմամբ եւ փոփոխություններով։ Սա է վկայել դեմենցիա ունեցող մարդկանց ոսկրածուծի հեղուկի նմուշների հետազոտությունը, որը հրապարակվել է Nature Aging ամսագրում։
Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդկանց ոսկրածուծի հեղուկի սպիտակուցներում տարբերություններ կան առողջ մարդկանց համեմատ։ Նոր աշխատանքում գիտնականները դիտարկել են այդ փոփոխությունները՝ ուսումնասիրելով 419 պացիենտների եւ 187 առողջ կամավորների ոսկրածուծցի հեղուկի 1 058 սպիտակուցներ։ Նրանք հայտնաբերել են, որ սպիտակուցների կազմը թույլ է տալիս առանձնացնել Ալցհեյմերի հիվանդության հինգ ենթատեսակներ։
Առաջին ենթատեսակի պացիենտների մոտ նկատվում է գլխուղեղի բջիջների աճի արտասովոր բարձր մակարդակ։ Այս ենթատեսակի պացիենտներն ունեցել են կյանքի ամենաերկար միջին ակնկալելի տեւողությունը. սովորաբար հիվանդության ախտորոշումից հետո մարդիկ ապրում են մոտ ինը տարի։
Երկրորդ ենթատեսակի դեպքում հայտնաբերվել են սպիտակուցներ՝ կապված ուղեղի իմունային համակարգի խանգարումների հետ, իսկ երրորդի դեպքում նկատվել է ուղեղի սեփական սպիտակուցների արտադրման խանգարում։
Չորրորդ ենթատեսակը կապված էր ուղեղի արյան մատակարարման խնդիրների, իսկ հինգերորդը՝ հեմատոէնցեֆալիկ պատնեշի ամբողջականության խախտման հետ։ Այդ կառուցվածքը առանձնացնում է ուղեղի արյունատար համակարգը՝ կանխելով դրանում վարակների ու թույների հայտնվելը։
Ենթատեսակներից յուրաքանչյուրը կապված է սեփական գենետիկ պրոֆիլի հետ։ Եթե Ալցհեյմերի հիվանդությունն ունի հինգ հիմնական տեսակ, դա կարող է բացատրել, թե ինչու է այդքան դժվար այն բուժելը։ Գուցե, յուրաքանչյուր ենթատեսակի համար սեփական թերապիա է անհրաժեշտ։ Ուստի, ապագայում պացիենտների բուժումը կսկսվի նրանց ոսկրածուծի հեղուկի թեստավորումից հետո՝ հիվանդության ենթատեսակը պարզելու համար, կարծում են գիտնականները։






