Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ), որով ներկայումս աշխարհի շուրջ 75 մլն բնակիչներ են վարակված, դեռեւս նախորդ դարի երկրորդ տասնամյակի ընթացքում՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության ներկայիս մայրաքաղաք Կինշասայում է առաջին անգամ ի հայտ եկել: Reuters գործակալության հաղորդմամբ, եզրահանգման համար գիտնականների միջազգային խմբի նախաձեռնությամբ՝ Բելգիայում գործող Լյովենի եւ բրիտանական Օքսֆորդի համալսարաններում իրականացված հետազոտության արդյունքներն են հիմք ծառայել:
Science ամսագրի հաղորդմամբ, գիտնականները ՄԻԱՎ-1 վիրուսի գենոմի զարգացման հաջորդականության, ինչպես նաեւ համաճարակաբանական եւ աշխարհագրական տվյալների վերլուծության շնորհիվ են հիվանդության առաջացման վայրը եւ վիրուսով վարակման սկզբնաղբյուրը որոշել:
20-րդ դարի մեկնարկին Կինշասա քաղաքը, որ դեռեւս բելգիական հպատակություն ուներ, արդեն իսկ առեւտրի խոշոր կենտրոնի էր վերածվել. բոլոր կարեւոր կոմերցիոն երթուղիներն աֆրիկյան այդ բարգավաճ բնակավայրով էին անցնում: Այնտեղ կարելի էր նաեւ աշխատանք գտնելու նպատակով տարբեր երկներից ժամանակ բազմաթիվ ներգաղթյալների հանդիպել: Բնակիչների նյութական ապահովվածության բարձր մակարդակը, ճանապարհորդների մեծ հոսքի հետ մեկտեղ, պայմաններ էր ստեղծել՝ քաղաքում սեռական ծառայութունների տրամադրող շուկաների ընդլայնման համար: Բացի այդ, այլ հիվանդությունների դեմ վակցինացիոն պայքարի շրջանակում տեղական իշխանությունները հաճախ էին չախտահարված ներարկիչների օգնությանը դիմում:
Գիտնականների պնդմամբ, հիշյալ գործոնները համադրությունը պատճար էր դարձել, որ հետագայում «20-րդ դարի ժանտախտ» անվանումը ստացած վիրուսով վարակման առաջին դեպքը հենց Կինշասայում տեղի ունենա:






