CAR-Т-բջիջներով թերապիան կարող է մասնակի նվազեցնել մկների բջջային ծերացման պրոցեսը։ Այսպիսի եզրակացության են եկել Քոլդ-Սփրինգ-Հարբորի (մասնավոր ոչ առեւտրային հետազոտական կազմակերպություն ԱՄՆ-ում) լաբորատորիայի գիտնականները։ Արդյունքները հրապարակվել են Nature Aging ամսագրում։
Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ծերացման նշաններից մեկը օրգանիզմում ծերացող բջիջների կամ «զոմբի-բջիջների» կուտակումն է։ Դրանք դադարում են բաժանվել, բայց մնում են հյուսվածքներում՝ նպաստելով մետաբոլիկ խնդիրների առաջացմանը եւ ֆիզիկական պատրաստության նվազմանը։
Մկների վրա կատարված հետազոտոթյան արդյունքում, որն իրականցրել են ամերիկացի գինականները, պարզվել է, որ հակագենի քիմերային ռեցեպտորի Т-բջիջների (CAR) մեկանգամյա ներարկումը կարող է նվազեցնել կամ հետաձգել բջջային ծերացման նշանները։ Հակագենի քիմերային ռեցեպտորը հիբրիդային սպիտակուց է հակամարմնի կտորով, որը կարող է ընտրովի կապվել կոնկրետ հակագեների հետ եւ ակտիվացնել Т-բջիջները, որոնք կարող են գրոհել նրա դեմ։
Նշվել է, որ CAR Т-բջիջները արդեն օգտագործվում են արյան քաղցկեղի (լիմֆոմա, լեյկեմիա) բուժման համար։ Գիտնականները ծրագրավորել են այդ բջիջները ծեր մկների օրգանիզմում «զոմբի-բջիջների» ոչնչացման համար։
Թերապիայի այս մեթոդը նպաստել է կրծողների մետաբոլիզմի եւ արյան մեջ շաքարի կարգավորմանը։ Ծերացումը դանդաղել է բջջային մակարդակում։ Ներարկման դրական էֆեկտը պահպանվել է ավելի քան մեկ տարի։
Այժմ գիտնականները նախատեսում են շարունակել հետազոտությունները կամավորականների մասնակցությամբ։






