Գիտնականները կազմել են զարգացող մարդկային սրտի այսօրվա դրությամբ ամենահանգամանալից քարտեզը։

Այն ընդգրկում է սրտի 75 տեսակի բջիջներ, ներառյալ սրտի փականների եւ մկանների բջիջների տեսակները, որոնք ապահովում են նրա զարկը եւ մինչ այժմ երբեք նկատված չեն եղել։

Քարտեզը ցույց է տալիս, թե ինչպես են այդ եւ այլ բջիջներ կազմակերպվում մոր արգանդում՝ սրտի տարբեր ներքին կառուցվածքների կազմավորման համար։

Հետազոտությունը, որը հրապարակվել է Nature ամսագրում, նաեւ ցույց է տալիս, թե ինչպես են տարբեր բջիջները փոխգործակցում սրտի զարգացման ժամանակ։

«Մենք առաջին անգամ կարող ենք տեսնել, թե ինչպես են սրտի բջիջները կազմակերպվում՝ ձեւավորելով սրտի տարբեր կառույցները, բարձր տեսանելիությամբ, ինչպես Google-ի քարտեզների մասշտաբների ավելացման ժամանակ»,- նշել է հետազոտության առաջին հեղինակ, Կալիֆոռնիայի համալսարանի Նիլ Չիի հետազոտական լաբորատորիայի ասպիրանտ Էլի Ֆարահը։