IgG հակամարմինների կուտակումը ճարպային հյուսվածքում կարող է շարժիչ ուժ լինել ծերացման գործընթացում: Կալորիականության սահմանափակումը կարող է դանդաղեցնել այն: Դա ցույց է տվել Cell Metabolism ամսագրում հրապարակված հետազոտությունը։ Ծերացման հիմնական հատկանիշը նյութափոխանակության լուրջ դիսֆունկցիան է: Նոր հետազոտությունն օգտագործում է մարդու և մկան ճարպային հյուսվածքի վրա կատարված փորձերի տվյալները: Դրանք ցույց են տվել, որ IgG հակամարմինների կոնցենտրացիան նմուշներում մեծանում է տարիքի հետ։ Մարդկանց մեջ դրանց կուտակումը սկսվում է դեռ շատ փոքր տարիքից։ Այս գործընթացը, ինչպես ենթադրում են հեղինակները, հանգեցնում է բորբոքման, ճարպային հյուսվածքի հետագա ֆիբրոզի (սպիների) և ինսուլինի նկատմամբ ճարպային բջիջների զգայունության կորստի: Վերջինս նախկինում կապված է եղել 2-րդ տիպի շաքարախտի և գիրության զարգացման հետ։ Կալորիականության սահմանափակումը կարող է դանդաղեցնել և նույնիսկ հակադարձել IgG-ի կուտակման գործընթացը: Սա օգնում է պահպանել ճարպային հյուսվածքի նորմալ գործունեությունը երկար ժամանակ:
Կալորիաների սահմանափակումը դանդաղեցնում է ճարպային հյուսվածքի աշխատանքի տարիքային անկումը. Cell






