Ամերիկյան Oxford Population Health ընկերության երկու հետազոտությունների ընթացքում արյան մեջ հայտնաբերվել են սպիտակուցներ, որոնք ախտորոշումից ավելի քան յոթ տարի առաջ ահազանգում են մարդու օրգանիզմում քաղցկեղի առկայության մասին:
Գիտնականները ախտորոշումից առնվազն յոթ տարի առաջ արյան մեջ հայտնաբերել են 618 սպիտակուցներ, դրանց թվում՝ մի խումբ մարդկանց 107 սպիտակուցներ, որոնք առնչվում են քաղցկեղի 19 տարբեր տեսակների հետ: Հետազոտողների թիմը պարզել է, որ այս սպիտակուցները կարող են ներգրավվել քաղցկեղի ամենավաղ փուլերում, երբ այն հնարավոր է կանխել:
Հետազոտողների կարծիքով՝ այս սպիտակուցներից մի քանիսը կարող են օգտագործվել քաղցկեղի հայտնաբերման համար շատ ավելի վաղ, քան ներկայում հնարավոր է: Ապագայում այդ հայտնագործությունը կարող է նպաստել շատ ավելի վաղ փուլում բուժել հիվանդությունը կամ ամբողջությամբ կանխել այն:
Այն գիտնականներին հնարավորություն է ընձեռում ժամանակի մեկ կետում վերլուծել հյուսվածքների նմուշների մի մեծ շարք սպիտակուցներ՝ տեսնելու, թե ինչպես են դրանք փոխազդում միմյանց հետ և հայտնաբերելու սպիտակուցների որևէ կարևոր տարբերություն հյուսվածքների տարբեր նմուշների միջև:
Առաջին հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի կենսաբանկի՝ ավելի քան 44 հազար մարդուց վերցված արյան նմուշները, որոնցից ավելի քան 4900-ի օրգանիզմում հետագայում քաղցկեղ են հայտնաբերվել: Այս ուսումնասիրություններում հետազոտական թիմը օգտագործել է պրոտեոմիկա կոչվող տեխնիկան: Օգտագործելով այն՝ թիմը վերլուծել է 1463 սպիտակուցների մի շարք, որոնք վերցվել են յուրաքանչյուր մարդու արյան մեկ նմուշից:
Գիտնականները համեմատել են այն մարդկանց սպիտակուցները, որոնց օրգանիզմում քաղցկեղ է հայտնաբերվել և նրանցը, ում մոտ քաղցկեղ չի ախտորոշվել՝ պարզելու համար նրանց միջև կարևոր, մասնավորապես, քաղցկեղի ռիսկի հետ կապված տարբերությունները: Գիտնականները միաժամանակ հայտնաբերել են 182 սպիտակուց, որոնք արյան մեջ զատվում էին քաղցկեղի ախտորոշումից երեք տարի առաջ:
Երկրորդ հետազոտության ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են քաղցկեղի ավելի քան 300 հազար դեպքերի գենետիկական տվյալները՝ որպեսզի հետագայում ավելի խոքրությամբ հասկանան՝ արյան որ սպիտակուցներն են մասնակցում քաղցկեղի զարգացմանը և բուժման ինչ նոր եղանակների մեջ դա կարող է կիրառվել:
Գիտնականներն արյան մեջ հայտնաբերել են 40 սպիտակուցներ, որոնք ազդում են քաղցկեղի 9 տարբեր տեսակների զարգացման վրա: Թեև այս սպիտակուցների փոփոխությունը կարող է մեծացնել կամ նվազեցնել մարդու օրգանիզմում քաղցկեղի զարգացման հավանականությունը, գիտնականները միաժամանակ պարզել են, որ որոշ դեպքերում դա կարող է հանգեցնել անկանխատեսելի կողմնակի հետևանքների:






