Նոր տարին մի ժամանակաշրջան է, երբ Հայաստանում, ըստ ավանդույթի, սեղանները լեփ լեցուն են լինում: Այդ ժամանակ մեզանից շատերը մոռանում են չափի զգացողության մասին: Ինչքան ուտել առողջությանը չվնասելու համար, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Հայաստանի Առողջապահության նախարարության ֆիզիկական առողջության եւ կուրորտաբանության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ- դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:
Ինչ վերաբերվում է մահացու դեպքերին, դիետոլոգը նշեց, որ իհարկե մեկ գիշերվա ընթացքում շատակերությունից եւ հարբեցողությունից միանգամից մահը վրա չի հասնում, բայց ռիսկեր այս ամենը իր մեջ պարունակում է: Օրինակ՝ հարբած վարորդները վտանգ են ներկայացնում ինչպես իրենց, այնպես էլ մյուսների համար: Հարբածների մոտ բարձր է նաեւ վնասվածքներ ստանալու ռիսկը:
«Մենք մեր ատամներով ենք փորում մեր գերեզմանը»,- ընդգծեց բժիշկը: Հայասատանում ամենահաճախը մահանում են ոչ թե վարակային հիվանդություններից, այլ այն բանի պատճառով, որ իրենց կյանքի ընթացքում աննորմալ քանակությամն սնունդ են օգտագործում: Հենց սա էլ կարող է պատճառ դառնալ, որ ամանորյա տոների ժամանակվ մարդը ունենա վատ ինքնազգացողություն շատակերության պատճառով:
Խոսքն այն բանի մասին է, որ մարդիկ սխալ սննդակարգի պատճառով արդեն ձեռք են բերել սիրտ-անոթային, ուռուցքաբանական, էնդոկրինոլոգիական եւ այլ հիվանդություններ: Հայաստանի բնակչության մոտավորապես 75%-ը մահանում է հենց այս պատճառներից:
Առաջինը, շատ մեծ քանակությամբ սնունդ է լինում, երկրորդը՝ անընդհատ հյուր ես գնում, եւ համառ տան տերերը ստիպում են ամեն-ինչ ուտել: «Տոներն ինքնին ասոցացվում են սննդի հետ, բայց դա չի նշանակում, որ մեկ օրվա ընթացքում մարդ կարող է սննդով եւ ալկոհոլով իրեն այնքան վնասել, որ մահանա: Բժշկական պրակտիկայում դա շատ հազվադեպ է լինում»,- ասաց նա:
Բժիշկը նշեց, որ եթե մարդն իր ողջ կյանքի ընթացքում ճիշտ սնվի, ապա տոնական յոթ օրերը չեն վնասի, մեկ այլ բան է, եթե մարդու մոտ շաքարախտ է կամ գերճնշում, այս դեպքում սննդի ցանկացած ավել կտորը եւ ալկոհոլը կարող են մահացու լինել: Տոների ժամանակ մարդը գրեթե կորցնում է ինքնավերահսկումը եւ մոռանում, որ չի կարելի շատ խմել եւ շատ ուտել, քանի որ շատերի մոտ հանգիստն ասոցացվում է իրեն ոչնչում չմերժելու հետ:






