Michigan Medicine's Kresge Hearing գիտահետազոտական ​​ինստիտուտում անցկացված հետազոտությունը հանգեցրել է եզակի բացահայտման՝ մկների լսողությունն ընդհուպ ծայրահեղ նուրբ մակարդակի բարելավելու ունակության աստիճան: Հետազոտությունը նաև հաստատել է այն վարկածը, որ մարդկանց լսողության թաքնված կորուստը թերևս առնչվում է ներքին մազաբջիջների սինապսների (նեյրոնների կամ նեյրոնների և գեղձային ու մկանային բջիջների միջև էլեկտրական ազդակների փոխանցման վայր) խտությանը, գրում է PLOS պորտալը:

Ներքին ականջում նեյրոտրոֆիկ գործոնի նեյրոտրոֆին-3 (Ntf3) քանակի ավելացման վրա հիմնված մոտեցումը կիրառելով՝ հետազոտողներն ակուստիկ վնասվածքից հետո վերականգնել են մկների լսողությունը և զգալիորեն բարելավել միջին տարիքի մկների լսողությունը, գրում է Planet Today-ը: Սակայն սա առաջին հետազոտությունն է, որտեղ այս մոտեցումը հաջողությամբ կիրառվել է առողջ երիտասարդ մկների վրա, ինչը հանգեցրել է բնական հնարավորությունները գերազանցող ծայրահեղ նուրբ լսողության:

Հետազոտական ​​թիմը ղեկավարող դոկտոր Գաբրիել Կորֆասը նշել է. «Մենք պարզեցինք, որ ներքին մազաբջիջների և լսողական նեյրոնների միջև սինապսների ավելացումը լսողության զգալի բարելավման է հանգեցնում: Լրացուցիչ սինապսներով կենդանիները բնականոն լսողական շեմեր ունեն, բայց նրանք ի վիճակի են գերբնական մակարդակով լսողական տեղեկատվություն մշակել»։

Հետազոտությունը նոր հեռանկարներ է բացում լսողության թաքնված կորստի բուժման և մոլեկուլային մակարդակում լսողության բարելավման հնարավորության առումով: