Ուսումնասիրությունը, որը հրապարակվել է British Journal of Dermatology ամսագրում, պարզել է, որ Իսպանիայում COVID-19-ով հոսպիտալացված 666 մարդկանց խմբում հիվանդների մեկ քառորդը բերանում կամ լեզվի վրա փոփոխություններ է ունեցել:
Հաղորդվում է, որ Covid-ով վարակվածի լեզուն կարող է այտուցվել, հնարավոր է, այրման զգացողություն և լեզվի մակերեսի մաշկի կոշտացում առաջանալ։ Հստակ հայտնի չէ, թե ինչու է առաջանում Covid-ը, սակայն վարակները սովորաբար կարող են փոփոխություններ առաջացնել բերանի խոռոչում։ Սակայն այս ախտանիշն ինքնըստինքյան անհետանում է Covid-ի վարակի վերացումից հետո, որը սովորաբար տևում է մոտ երկու շաբաթ:
Նշվում է, որ այս դեպքերում կարող են օգնել առանց դեղատոմսի հակաբորբոքային դեղամիջոցները, հակասնկային միջոցները և բերանի խոռոչի ողողումները:
Այնուամենայնիվ, եթե երկու շաբաթ անց խնդիրը չի անհետանում, պետք է դիմել բժշկի:
Վերջին շաբաթներին առողջապահության ոլորտի փորձագետները մտահոգություն են հայտնել Covid-ի նոր տարբերակի FLiRT-ի առիթով որը, ինչպես կարծում են, հիվանդության բռնկում է առաջացրել Մեծ Բրիտանիայում: Որոշ հիվանդանոցներ կրկին պարտադիր են դարձրել դիմակներ կրելը, իսկ մյուսները խորհուրդ են տվել Covid-ի ախտանիշներ զգացող մարդկանց հեռու մնալ հասարակական վայրերից:
Միացյալ Թագավորության Առողջապահության անվտանգության գործակալության (UK HAS) ամենավերջին տվյալները ցույց են տվել, որ Անգլիայում աճել է Covid-ի հետևանքով մահացությունների և հիվանդանոցներում ընդունվածների թիվը։ Հունիսի 28-ին նախորդող շաբաթվա ընթացքում հիվանդանոց է ընդունվել 2797 Covid-ով հիվանդ՝ նախորդ շաբաթվա համեմատ աճելով 61-ով։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է մահվան 168 դեպք՝ 25-ով ավելի, քան նախորդ շաբաթ։






