Քորքի Իռլանդիայի ազգային համալսարանին կից քոլեջի գիտնականները պարզել են, որ արևմտյան սննդակարգը (տապակած մսի, արագ սննդի, քաղցր ըմպելիքների և մեծ յուղայնությամբ կաթնամթերքի չափից ավելի օգտագործումը) մեծացնում է աղիների բորբոքային հիվանդությունների և կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Reviews Microbiology ամսագրում։

Աղեստամոքսային տրակտի առողջության համար բարենպաստ և անբարենպաստ դիետաները բացահայտելու նպատակով  հետազոտողները նմանատիպ թեմայով նախկինում հրապարակված գիտական ​​աշխատությունների գիտական ​​վերլուծություն են իրականացրել:

Այս աշխատանքում քննվել է սննդակարգի վեց տեսակ՝ միջերկրածովյան (բուսական սննդի և ձկնեղենից, ընկույզից և ձիթապտղի յուղից առողջ ճարպերի գերակշռմամբ), բջջանյութի մեծ պարունակությամբ (նախատեսում է սննդակարգում սննդային մանրաթելերի բաժնի ավելացում), բուսական, սպիտակուցի բարձր պարունակությամբ, կետոգենային (հօգուտ ճարպերի, ածխաջրերի զգալի կրճատմամբ) և արևմտյան (բնութագրվում է արագ սննդի, հրուշակեղենի, քաղցր ըմպելիքների, վերամշակված մսի և կաթնամթերքի ավելցուկով)  սննդակարգերը :

Վերլուծությունը պարզել է, որ արևմտյան սննդակարգին հետևելը աղիների բորբոքային հիվանդության (խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն) և կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման պատճառ կարող է լինել: Գիտնականները բացատրել են, որ արևմտյան սննդակարգի վնասակար ազդեցությունը ճարպերի և շաքարի ավելորդ օգտագործումն է։

Սննդային այս բաղադրիչներով հարուստ մթերքները հաճախ շատ քիչ բջջանյութ են պարունակում: Սննդակարգում սննդային մանրաթելերի պակասի դեպքում աղիներում արդյունավետ կերպով չեն սինթեզվում կարճաշղթա ճարպաթթուները, որոնք կարևոր են իմունիտետը, էներգետիկ փոխանակումը և օրգանիզմի բորբոքումները կարգավորելու համար: