Խաչածաղկավոր բանջարեղենի հաճախակի օգտագործումը, օրինակ՝ ծաղկակաղամբը, կարող է հանգեցնել առողջական խնդիրների։ Մասնագետները նշել են, որ շատ ծաղկակաղամբը կարող է առաջացնել հիպոթիրեոզ՝ վահանաձև գեղձի հորմոնների անբավարարություն, գրում է ՌԻԱ Նովոստին։ Բացի այդ, մի չափից ավելի օգտագործեք թունա: Այն հարուստ է սնդիկով, որը նպաստում է սրտի հիվանդությունների զարգացմանը։ Իդեալական է օհտագործել ոչ ավելի, քան շաբաթը մեկ անգամ: Ցանկալի չէ ձեր սննդակարգում հաճախակի ներառել հացահատիկային ապրանքներ և մյուսլի՝ դրանցում շաքարի բարձր պարունակության պատճառով: Երբ մշակվում է, հացահատիկը կորցնում է իր սննդանյութերի մեծ մասը, ուստի այն հարմար չէ ամենօրյա նախաճաշի համար: Պահածոյացված մթերքները ունեն բարձր թթվայնություն և հակված են բիսֆենոլ-A-ի՝ սինթետիկ էստրոգենի ներթափանցմանը սննդի մեջ: Գիտնականներն ապացուցել են նրա դերը բազմաթիվ հիվանդությունների առաջացման գործում՝ վերարտադրողական համակարգի հետ կապված խնդիրներից մինչև սրտի հիվանդություններ, շաքարախտ և գիրություն: Մրգային սմուզիները հաճախ գովազդվում են որպես իդեալական առողջարար ըմպելիք, բայց չպետք է չափն անցնել դրանցով: Պատճառը մեծ քանակությամբ շաքարն է:






