Գիտնականները պարզել են, որ ամեն օր էսպրեսո սուրճի մի գավաթը կարող է գաղտնի զենք լինել դեմենցիայի դեմ պայքարում, գրում է The Mirror-ը։
Վերոնայի համալսարանի փորձագետների խմբի կողմից անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օրական ընդամենը մի գավաթ էսպրեսո սուրճը կարող է զգալիորեն նվազեցնել դեմենցիայի, մասնավորապես՝ Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը։
Պրոֆեսոր Մարիապինա Դ'Օնոֆրիոյի ղեկավարությամբ իրականացված ուսումնասիրությունը նվիրված է էսպրեսսոյի ազդեցությանը ուղեղի վրա, մասնավորապես, տաու սպիտակուցների ձևավորման դեմ պայքարելու նրա կարողությանը, որոնք, ինչպես հայտնի է, կուտակվում են նյարդադեգեներատիվ հիվանդություններ ունեցող մարդկանց ուղեղում, ինչպիսին Ալցհեյմերի հիվանդությունն է:
Ստացված տվյալները վկայում են, որ ըմպելիքում պարունակվող միացությունները ակտիվորեն քայքայում են այս տաու սպիտակուցները՝ կանխելով այն վնասը, որ դրանք հասցնում են նեյրոններին և հետագա ճանաչողական անկմանը: Նույնիսկ շատերի կողմից սիրելի «էսպրեսո-մարտինի» կոկտեյլն է պարունակում այս օգտակար միացությունները, որոնք կարող են օգնել կանխել դեմենցիայի հետ կապված գործընթացները:






