Վերջին տարիներին բժիշկներն ավելի շատ են մտահոգվում երիտասարդների շրջանում քաղցկեղի տարածման խնդրով, ինչը ստիպում է նրանց պատասխաններ փնտրել։ Այդ տագնապալի միտումը նկատելի է աշխարհի շատ երկրներում։ Բժիշկները հայտնաբերել են մեկ ընդհանուր գիծ նրանց մոտ, ովքեր բախվել են այդ հանկարծակի եւ մահացու վտանգավոր հիվանդությանը, գրել է Daily Mail-ը։

Միայն ԱՄՆ-ում օգտագործվող սննդի մոտ 75 տոկոսը գերմշակված մթերքներն են, որոնք հագեցած են հավելումներով եւ արհեստական բաղադրիչներով, ինչն ազդում է միլիոնավոր մարդկանց կյանքի եւ առողջության վրա, գրել է «Ֆոկուսը»։ Դա կապվում է բազմաթիվ քրոնիկական հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի տարբեր տեսակների առաջացման վտանգի հետ։ Դոկտոր Նիկոլաս դե Վիտոն (ուռուցքաբան Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանից) համոզվել է դրանում։ Նա նշել է իր պացիենտների ժողովրդագրական կառուցվածքի կտրուկ փոփոխության մասին, նրանցից շատերը հիմա 45 տարեկան դեռ չկան։

Դոտկոտր դե Վիտոն կարծում է, որ գերմշակված մթերքներով հարուստ անառողջ սնունդը կարեւոր գործոն է, որը նպաստում է քաղցկեղի դեպքերի ավելացմանը երիտասարդների շրջանում։ Այդ սննդի եւ քաղցկեղի միջեւ կապը հաստատվում է բազմաթիվ հետազոտություններով, որոնք ի հայտ են բերել այդ սննդի եւ ավելի քան 30 հիվանդությունների միջեւ կապը, ներառյալ քաղցկեղի տարբեր տեսակները։ Դրանք ցույց են տալիս, որ այդ մթերքները կարող են փոխել աղիների միկրոբիոմը, գրգռել աղիների պատերը եւ առաջ բերել քրոնիկական բորբոքում, որոնք բարձրացնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Այդ մթեքրների օգտագործման ավելացմանը զուգընթաց՝ տագնապալի պատկերն ավելի է խորանում։ 1990-2019թթ. երիտասարդների քաղցկեղով հիվանդանալու դեպքերի թիվն ավելացել է 79 տոկոսով, մահվան դեպքերինը՝ 28 տոկոսով։ Միացյալ Նահանգները զբաղեցնում է վեցերորդ տեղն աշխարհուն վաղ քաղցկեղի գծով. այստեղ հիվանդացած 100 000 մարդուց 87-ը մինչեւ 50 տարեկան է։ Կանխատեսումների համաձայն՝ մինչեւ 2030թ. վաղ տարիքում քաղցկեղի ախտորոշման թիվը կավելանա 31 տոկոսով, մահերի թիվը՝ 21 տոկոսով։

Այս տվյալներն ընդգծում են ինչպես դիետիկ, այնպես էլ նորմատիվային փոփոխությունների սուր անհրաժեշտությունը աճող ճգնաժամի լուծման համար։ Դոկտոր դե Վիտոն կողմ է ավելի կոշտ միջոցների, նա կարծում է, որ բուժաշխատողների, փորձագետների եւ կառավարությունների հավաքական ջանքերը կարող են զգալիորեն նվազեցնել գերմշակված մթերքների օգտագործումը եւ իջեցնել քաղցկեղով հիվանդացության մակարդակը երիտասարդների շրջանում։ Համապատասխան միջոցների կիրառման դեպքում կարելի է կոտրել միտումն ու ստեղծել ապագա, որտեղ ավելի քիչ թվով երիտասարդներ կբախվեն քաղցկեղ ախտորոշմանը, կարծում է նա։